Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հայռուսգազարդը» վնասով աշխատավարձ է բարձրացնում

«Հայռուսգազարդը» վնասով աշխատավարձ է բարձրացնում
25.05.2013 | 01:16

«Վերջին հաշվով գազն ապրանք է, որն ունի իր գինը, և այդ գինը, առաջին հերթին, ձևավորվում է միջազգային շուկայում և, բնականաբար, այդ ապրանքի գինը ինքնարժեքից ցածր չի կարող լինել»,-ասել է «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: Խոսնակն արձագանքել է այն կոչերին, թե գազի գնի բարձրացման դեպքում չպետք է վճարել սպառած գազի դիմաց: Սարդարյանն այդ կոչերը գնահատել է իբրև անարխիստական մոտեցում: Նա, ի դեպ, նաև հաստատել է, թե ընկերությունում առաջիկայում նախատեսվում է բարձրացնել աշխատավարձերը, բայց նշել է, թե ընկերությունը վնասով է աշխատում և գերշահույթներ չունի:
Անհասկանալի է մնում, թե ինչպես է վնասով աշխատող «Հայռուսգազարդը» բարձրացնելու աշխատավարձերը, եթե շահույթ չունի, և արդյոք գազի` 1 խմ-ի համար 24 դրամով գինը բարձրանալու դեպքում հավաքվող գումարը բավականացելու է վնասով աշխատող ընկերությանը ոչ միայն վնասների փոխհատուցման, այլև աշխատավարձերի մասին մտածելու մասին: Գուցե պարզապես պետք չէր ծայրահեղությունների մեջ ընկնել ու խոսել վնասի մասին, որն այնքան էլ արժանահավատ չի թվում:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ